Տնտեսական

10.11.2011 10:44


Հարկային ծառայությունը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հարկային ծառայությունը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հայաստանի հարկային ծառայությունը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և 2011թ. ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողների կողմից  ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարները։

Խոշոր հարկ վճարողներից առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկը կազմել է 21,384,609.2 դրամ։ 2–րդ տեղում ՀայՌուսգազարդն է՝ 15,586,514.5դ., 3–րդ տեղում՝ Ղ–տելեկոմը՝ 10,538,973.0դ., 3–րդում՝ Ալեքս-Գրիգը՝ 2,409,931.8դ., 4–րդում՝ Արմենիա Տելեֆոն Կոմպանին՝ 8,895,734.4դ, 5–րդում՝ Սիթի Պետրոլ Գրուպը՝ 406,984.5դ., 6–րդում՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 7,426,325.4դ., 7–րդ տեղում՝ Ֆլեշը՝ 444,992.1դ., 8–րդում՝ Արմենիա միջազգային օդանավակայանները՝ 1,397,122.8դ., և ցանկի 10–րդ տեղը եզրափակում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ 3,537,536.8դ.։

Կից ներկայացնում ենք առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը