Մեկնաբանություն

06.03.2024 04:27


«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ ՔՊԿ-ական ապօրինության

«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ ՔՊԿ-ական ապօրինության

Մարտի 5-ին մեկնարկեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած դատական գործընթացը: Խմբակցությունը վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը:

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվեց իր քույր կառույցի՝ «Հանրապետության» միջոցով և «Հանրային ձայնի» անուղղակի աջակցությամբ դառնալ Երևանի քաղաքապետ: Ավինյանը քաղաքապետ դարձավ ու դառնալն այնքան էր ոգևորել նրան, որ մոռացել էին «Հանրային ձայնի» հետ կուլիսային գործարքը փաթեթային իրականացնել, այսինքն՝ պայմանավորվել նաև երդման արարողությանը մասնակցելու մասով: Դոգենք չմասնակցեցին այդ արարողությանը, ինչը նշանակում է, որ քվորում չի եղել: Իսկ օրենքը պահանջում է, որպեսզի երդման արարողությանը ապահովվի ավագանու անդամների կեսից ավելիի մասնակցությունը: Չէր ապահովվել:

«Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» չէին մասնակցել այդ արարողությանը: «Հանրային ձայնին» մոռացել էին ստիպել, որ մասնակցի: Արդյունքում՝ Ավինյանն ապօրինաբար ստանձնեց լիազորությունները: Դա նշանակում է, որ 2023թ. հոկտեմբերի 13-ից հետո նրա կայացրած բոլոր որոշումները, ստորագրած բոլոր թղթերն ապօրինի են:

Եթե դատարանն իր բարձունքի վրա գտնվի և օրենքով առաջնորդվի, ապա Ավինյանին պետք է ստիպի երդման նոր արարողություն անցկացնել, իսկ դա կնշանակի, որ Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո տեղի ունեցած բոլոր թանկացուները, այդ թվում՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումը կհամարվի հակաօրինական ու հետ կպտտեցվի:

Մարտի 5-ին վարչական դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստում որոշվեց հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 1-ին:

«Մայր Հայաստան» խմբակցության մարտավարությունը հստակ է՝ հանրային հնչեղություն տալ ապօրինությանը և դատական գործընթացներով սեղմել օղակը Ավինյանի ու ՔՊԿ-ի շուրջ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը