Տնտեսական

11.11.2011 13:33


Գարեջրի գինը կբարձրանա

Գարեջրի գինը կբարձրանա

Կառավարության ներկայացրած Հարկային նոր փաթեթի ընդունման պարագայում տեղական արտադրության գարեջրի գինը 42 դրամով ավելանալու է։ Հարկային փաթեթի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը։

–Ես այդպես չեմ կարծում,–նրա հետ չի համաձայնել Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը։

–Ո՞նց էդպես չես կարծում։ Մարդն էստեղ նստած է, արտադրում է, դու ասում ես՝ էդպես չեմ կարծում,–Կարայանին հակադարձել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Երկար բանավեճից հետո ի վերջո Ֆինանսների փոխնախարարն ընդունել է, որ գարեջրի գինը կբարձրանա, բայց ընդամենը 20 դրամով։

–Այո՛, գարեջրի գինը կարող է բարձրանալ։ Այո՛, թող բարձրանա։ Ամբողջ աշխարհը հիմա գնում է ակցիզային հարկերի դրյուքաչափերի բարձրացման՝ հատկապես ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ուղղությամբ,–հայտարարել է Ս. Կարայանը։

Իսկ արդյոք գարեջրի գնի բարձրացումը չի՞ ազդելու արտադրության ծավալների վրա։ Հակոբ Հակոբյանի այս մտահոգությանը փոխնախարարն արձագանքել է.

–Մեկ շշի վրա 20  դրամ ավելացումը չի՛ ազդելու։

–Պաշտոնապես հայտարարում եմ, երբ որ մենք հումքի և վառելիքի թանկացման հետ կապված ստիպված 10 դրամով բարձարցրեցինք գարեջրի գինը, սպառման ծավալը նվազեց,–պնդել է «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր պատգամավորը,–ինչ լինում է տեղական արտադրողի գլխին են անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը