Մեկնաբանություն

28.03.2024 15:25


Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Մինչև 2018–ը Հայաստանում բազմաթիվ «քաղաքացիական ակԾիվիստներ» կային։ Նրանցից ոմանք վխտում էին որպես բնապահպաններ։ Կյանքը ցույց տվեց, որ այդ ակԾիվիստները շարքային գործակալներ կամ գռդոնչիներ էին, իսկ բնապահպաններն իրականում բնաՊԱՀՊԱՆԱԿներ դուրս եկան։

«Քաղաքացիականներին», «պահպանակներին» ու մյուսներին կերակրում էին մի նպատակով՝ օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հայաստանի գնով։

Հայաստանի գինը սրանք ստացել ու անցել էին գործի։ Մի մասը ժողովրդավարությունից էր խոսում, մյուս մասը՝ մարդու իրավունքներից, երրորդները՝ կանանց պատիվն էին բարձր պահում։

Դե իսկ «պահպանակներն» իրենց նվիրել էին կանաչին, բայց իրականում այլ «կանաչի» էին ծառայում (դոլարի մասին է խոսքը)։ Սրանց մի մասը շորի փոխարեն խոտ էր հագնում, մյուս մասը՝ խոտ ուտում։ Ամեն ինչ ձևական ու ցուցադրական էր։

ՔՊԿ–ական Լենա Նազարյանը մինչև իշխանության գալը բնապահպանիստ էր խաղում։ Հիմա Երևանի Թումանյան փողոցի ծառերը աջ ու ձայ կտրում են, սրա ձենը չի լսվում։

Մեկն էլ կար (Մարիամ Սուխուդյան), որն իր անվան շարունակության վրա «խոտ» բառն էր ավելացրել, որպեսզի ոչխարի տեղ դնի իրեն հավատացողներին։ Հիմա սրա ձայնն էլ չի լսվում։

Չկան նաև Ամուլսարի համար վճարովի հետույք պատռողները։ Հենց Ադրբեջանը կանգնեց Ջերմուկի գլխին, սրանք հանգստացան ու ձենները կտրեցին։ Անցան իրենց բուն գործին՝ ՌԴ–ի դեմ պայքարին։

Կյանքը ցույց տվեց, որ սրանք բոլորը դրսի «կալպակի» տակ աշխատողներ են՝ 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։ Սրանց բոլորին պետք է համարել անվավեր ու ձևավորել իրական քաղաքացիական հասարակություն։ Նիկոլին ռադ անելուց հետո, իհարկե։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը