Տնտեսական

19.12.2011 17:46


Կոկոսի յուղ օգտագործվում է «Աշտարակ կաթի» ջնարակված պանրիկում ու պաղպաղակում

Կոկոսի յուղ օգտագործվում է «Աշտարակ կաթի» ջնարակված պանրիկում ու պաղպաղակում

Այսօր հրավիրված ասուլիսում «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն ասել է, որ «Աշտարակ կաթ»–ի դասական կաթնամթերքում կոկոսի կամ բուսական յուղ չկա, և արտադրանքի պարունակությունը համապատասխանում է մակնշմանը։ Կոկոսի յուղ օգտագործվում է միայն ջնարակված պանրիկում ու պաղպաղակում։

–Կաթնամթերքում կոկոսի յուղ օգտագործելը միջազգային ստանդարտներով ընդունված է, և լայնորեն կիրառվում է պաղպաղակի պատրաստման ժամանակ։ Կոկոսի յուղն առողջությանը վնաս չէ, ինչպես փորձ է արվում ներկայացվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից,- ասել է Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ–ի կողմից «Աշտարակ կաթը» տուգանվել է 50 մլն դրամով անբարեխիղճ մրցակցության համար: Տուգանվել էին նաև «Դուստր Մարիաննան»՝ 20 մլն դրամով և «Անի կաթը»՝ 5 մլն դրամով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը