Քաղաքական

19.01.2012 16:41


Արամ Հարությունյան. «Եթե նախագահը գլխավորի նախընտրական ցուցակը, ապա վատ ստարտ է տալու, իսկ եթե վարչապետը...»

Արամ Հարությունյան. «Եթե նախագահը գլխավորի նախընտրական ցուցակը, ապա վատ ստարտ է տալու, իսկ եթե վարչապետը...»

«7օր»-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեկնաբանել է վերջերս մի շարք լրատվամիջոցներով տարածվող այն տեղեկատվությունը, որ, ըստ անանուն աղբյուրների, իբր սոցհարցումները ցույց են տալիս, թե ՀՀԿ–ի վարկանիշը հաստատուն կերպով աճում է հասարակության մեջ։

–ՀՀԿ–ի համար բավական բարդ է լինելու, որովհետև երկրի հատկապես տնտեսական վիճակը շատ վատ է, և որևէ հարցումով չէ, որ պետք է որոշվի։ Ուղղակի փողոց դուրս գալով՝ կարելի է համոզվել, որ ոչ միայն հասարակ քաղաքացիներն են դժգոհ, այլ նաև մեծահարուստները։ Ի վերջո, 1998-2008թթ. բավական աշխուժություն կար տնտեսության մեջ, ուստի այսօր դժգոհ են նաև այդ ոլորտում գործունեություն ծավալած մարդիկ։ Իսկ թե որքան ձայն կհավաքի ՀՀԿ–ն, կախված է նրանից՝ արդար ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակը ղեկավարելուն, ապա Հարությունյանն ասել է.

Եթե նախագահը գլխավորի, ապա, ինչպես ասում են, երկու անգամ նույն գետն է մտնելու, և, ըստ էության, ինքը, կարելի է ասել, վատ ստարտ է տալու, իսկ եթե վարչապետը, ապա դա ՀՀԿ–ի ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է լինելու։ Երկու դեպքում էլ վատ է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը