Տնտեսական

01.03.2012 11:54


Գրքերի գինը կվերադառնա՞ նախորդ տարվա մակարդակին

Գրքերի գինը կվերադառնա՞ նախորդ տարվա մակարդակին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ինչու են գրքերը հունվարի 1-ից թանկացել, նշել է, թե որոշ տարընթերցում է եղել ավելացված արժեքի հարկի պայմանագրաիրավական հարաբերությունների ոլորտում: «Որևէ նոր հարկային բեռ չի ավելացվել գրահրատարակչության կամ գրքերի վաճառքի ոլորտում։ Ֆինանսների նախարարությունը պետեկամուտների կոմիտեի հետ հանդիպել է գրահրատակիչների ու գրավաճառների հետ, պարզաբանել իրավիճակը, իսկ շուտով, նրանց խնդրանքով, կհրապարակվի պաշտոնական պարզաբանում»,–ասել է նախարարը՝ վստահեցնելով, թե գրքերի գինը կվերադառնա նախորդ տարվա մակարդակին։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա գրքերի շուկայում գնաճը, ըստ Վաչե Գաբրիելյանի, պայմանավորված կլինի տնտեսվարող սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը