Լրահոս

07.03.2012 17:40


Գորբաչովն «արաբական գարու՞ն» է ուզում Ռուսաստանում

Գորբաչովն «արաբական գարու՞ն» է ուզում Ռուսաստանում

«Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նևերովը մեղադրել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, թե նա գործում է այն մարդկանց օգտին, ովքեր փորձում են «արաբական գարուն» կազմակերպել Ռուսաստանում։

Նևերովը մասնավորապես ասել է.

–Դուք ինչ–որ վախի մասին եք խոսում Պուշկինի հրապարակում։ Այդպե՞ս եք դուք անվանում իրավապահ մարմինների համապատասխան և արդարացված գործողությունները, որոնք կանգնեցրին հրոսակախմբերին, որոնց պահվածքից կարող էին տուժել շատ մարդիկ։ Ձեր հայտարարություններն այն մասին, թե «դեռ մի անգամ չէ, որ պետք է դուրս գանք այդ և այլ հրապարակներ», ցույց են տալիս, թե ում ջրաղացին եք ջուր լցնում՝ տարբեր Մաքֆոլովների և Մաքքեյնների, որոնք երազում են «արաբական գարուն» տեսնել Ռուսաստանում։ Ո՞ւմ պատվերն եք դուք կատարում, – հարցրել է Սերգեյ Նևերովը։

Ավելի վաղ Միխայիլ Գորբաչովը քննադատել էր Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և մի շարք նկատողություններ արել ընտրարշավի վերաբերյալ։ Գորբաչովը նաև մեկնաբանել է Պուշկինի հրապարակում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը՝ ասելով, որ բողոքի դաժան ճնշումը խոսում է իշխանության վախի մասին։

 

Այս խորագրի վերջին նյութերը