Տնտեսական

23.03.2012 16:23


ԱրմՌոբոտիքսը հետաքրքրում է նաև արտասահմանցիներին

ԱրմՌոբոտիքսը հետաքրքրում է  նաև արտասահմանցիներին

Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից: Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 100-300գ  բեռ և կվերադառնան մեկնարկի կետ: 

Այս խորագրի վերջին նյութերը