Լրահոս

26.03.2012 14:55


Ըստ Փաշինյանի՝ «Ժառանգությունն» իրենցից մեկի դիմաց հինգն է պահանջել

Ըստ Փաշինյանի՝ «Ժառանգությունն» իրենցից մեկի դիմաց հինգն է պահանջել

Այսօր ՄԱԱ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, թիվ 7 ընտրատարածքում թեկնածություն առաջադրած Նիկոլ Փաշինյանն անդրադարաձել է այդ նույն ընտրատարածքից իր թեկնածությունը հանելու՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչն ասուլիսից 20 րոպե առաջ կապ է հաստատել ընտրատարածքային հանձնաժողովի հետ, և այնտեղից տեղեկացրել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ինքնաբացարկի մասին դիմում իրենց չի ներկայացվել։

–Իսկ քանի դեռ որևէ փաստ «դե յուրե» չի կայացել, ես այդ թեմայով զերծ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց,–ասել է Ն. Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե իրենք, այդ թվում՝ ՀԱԿ–ին, առաջարկել են բոլոր տեղամասերում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն մերժում են ստացել, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, նրա խոսքերով, իրականում տեղի ունեցածը։ Ըստ Փաշինյանի՝ ավելի վաղ «Ժառանգությունն» ու ՀԱԿ–ը հանդիպել են, «Ժառանգությունը» ներկայացրել է միասնական թեկնածուներով հանդես գալու տարբերակը, ՀԱԿ–ն էլ առաջարկել է այդ նպատակն իրականացնելու համար առաջադրվող թեկնածուների մեծամասնական տեղամասերի քարտեզը ներկայացնել։ Սակայն հետագայում ՀԱԿ–ի այդ առաջարկն արձագանք չի գտել, իսկ ավելի ուշ «Ժառանգությունից» փոխանցել են, թե այդ թեման պետք է քննարկել առաջադրման փուլից հետո։

–Այս դիրքորոշումը ՀԱԿ–ի համար հասկանալի չի եղել։ ՀԱԿ–ը գնահատել է, որ այսպիսի առաջարկը հիմք չի տալիս բանակցությունների համար,–ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ «Ժառանգությունն» ասել է նաև, որ թիվ 7 ընտրատարածքից կհանեն իրենց թեկնածությունը՝ պայմանով, որ դրա դիմաց ՀԱԿ–ն էլ իր թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9 և 12 տեղամասերից։

–ՀԱԿ–ը պատրաստ էր քննարկել ցանկացած տրամաբանական և կառուցողական առաջարկ։ Բայց ՀԱԿ–ը թեկնածուներ առաջադրել է ոչ թե զիջելու, այլ ՀՀ–ում քաղաքական իրավիճակ փոխելու և իրականացնելու համար,–նշել է Փաշինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը