Տնտեսական

22.06.2012 10:57


2012թ. նոր սյուրպրիզ է մատուցել կառավարությանը. վիճահարույց օրինագծի քննարկումը սկսվեց

2012թ. նոր սյուրպրիզ է մատուցել կառավարությանը. վիճահարույց օրինագծի քննարկումը սկսվեց

Այս պահին խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր պետք է բաց թողնվի։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ 2012թ. նոր սյուրպրիզ մատուցեց իրենց, սակավաջուր տարի էր, այդ պատճառով ստիպված են ջրային ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար դիմել այս միջոցին։   

Նշենք, որ այս օրինագիծը բնապահպանների դժգոհությունն է առաջացրել։ Նրանք դիմել էին Ազգային ժողովին և խնդրել դեմ քվեարկել, քանի որ կառավարության այս նախաձեռնությունը պարզապես անհիմն են համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը