Տնտեսական

25.06.2012 14:53


Հայաստանին 7% տնտեսական ա՞ճ է սպասում

Հայաստանին 7% տնտեսական ա՞ճ է սպասում

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է Կառավարության ծրագիրը հատկապես այն մասում, որը 7% տնտեսական աճ է նախատեսում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամի նոր ալիքի սպառնալիք կա,  պատասխանել է.

–Կարծում եմ՝ նույնիսկ ծանրագույն ճգնաժամի դեպքում ծրագիրը հնարավորություն կտա հնարավորինս պաշտպանել մեր երկիրն ու ապահովել տնտեսական աճ։

Արձագանքին՝ բայց 7% աճ հիմա նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում չի նախատեսվում, Սահակյանը պատասխանել է.

–Գիտեք, զարգացած երկրներում 1% տնտեսական աճը դա մի հզոր թիվ է։ Իսկ մեր երկրում 7% աճը, չեմ կարծում, թե դրանով մեծ բնագավառ ենք ձեռք բերում։ Այսինքն՝ չի կարելի զարգացող երկրների տնետեսական աճը համեմատել զարգացած եվրոպական պետությունների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը