Քաղաքական

06.08.2012 11:00


Թալինի ընտրությունների իրական պատկերը. մեկնաբանում է Նաիրա Զոհրաբյանը

Թալինի ընտրությունների իրական պատկերը. մեկնաբանում է Նաիրա Զոհրաբյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետի ընտրություններում նաև ԲՀԿ–ական թեկնածու Վազգեն Խաչատրյանի վստահված անձն էր, «7օր»-ի հետ զրույցում իր մեկնաբանությունն է տվել հիշյալ ընտրությունների վերաբերյալ։

Զոհրաբյանն ընդգծել է, որ ինչպես մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ հիմա, բացահայտ խախտումներին՝ լցոնումներին ու դիտորդների ծեծուջարդին, կրկին փոխարինել են կնիքների շուտ օքսիդացող թանաքները, վարչական ռեսուրնսերի բացահայտ օգտագործումը հօգուտ ՀՀԿ–ական թեկնածուի և այլ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ։

–Մոտ 50-60 ընտրող քվեախցիկ է մտել ուղեկցողի հետ, չնայած իրենք թե տեսողության, թե առհասարակ առողջության հետ ոչ մի խնդիր էլ չեն ունեցել։ Պարզաբանելու վերաբերյալ իմ հարցին ստացա բավական օրիգինալ պատասխան. «Բա դու չգիտեի՞ր, որ Թալինում 60–ից հետո բոլորը անգրագետ են, և ուղեկցողի հետ են մտնում քվեախցիկ, որ նրանց համար կարդան թեկնածուների անունները»,–մանրամասնել է Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ Իջևանում նույն միջադեպի հետ կապված՝ իր համար  հիմնավորել էին, թե դրանք բոլորը հոգեկան հիվանդներ են և ինքնուրույն քվեարկել չեն կարող։

Հիշեցնենք, որ պաշտոնապես հայտարարվել է, թե Թալինում ընտրություններն անցել են առանց խախտումների։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթել է ՀՀԿ–ական թեկնածուն՝ Սարգիս Արամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը