Լրահոս

30.08.2012 00:12


Նազիկ Ավդալյան . «Օլիմպիական կոմիտեի նախագահի հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է»

Նազիկ Ավդալյան . «Օլիմպիական կոմիտեի նախագահի հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է»

Օլիմպիական կոմիտեի նախագահի հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է: Ցավոք, ես վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան ես մեր  թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, մեր մարզիկները արժանի են ամենաջերմ խոսքերի, իսկ անհաջողություններ, իհարկե, կլինեն. Դա սպորտ է:

Անկախ  մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար:

Ինձ հարցազրույցում ամենաշատը հետաքրքրեց  մանկապատանեկան սպորտին առնչվող հատվածը: Մենք ունենք փայլուն երեխաներ, որոնց համար պայմաններ են պետք, որպեսզի վաղը դառնան իսկական չեմպիոններ: Եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը մեծ ուշադրություն է  դարձնելու մանկապատանեկան սպորտին, վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է: Ես ինքս պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում:

Նազիկ Ավդալյան ,  ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Այս խորագրի վերջին նյութերը