Տնտեսական

03.10.2012 12:52


Վարչապետ. «Այդ 65 հազար քաղաքացին ի՞նչ է մտածելու մեր մասին»

Վարչապետ. «Այդ 65 հազար քաղաքացին ի՞նչ է մտածելու մեր մասին»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարար Արտեմ Ասատրյանին հայտնել է, որ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանն այսօր կազատվի աշխատանքից: Կառավարության վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել այդ ոլորտում և պարզել, որ «խայտառակ վիճակ է»: «Հանկարծ» պարզվել է, որ հանրապետության 65 հազ. քաղաքացի տարեկան գումար է տալիս հաշմադամության կարգ ստանալու համար: Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որի հաշմանդամության տարբեր կարգեր ստանալու համար պահանջվող գումարը տատանվում է 15-150 հազար դրամի սահմանում: Պատահել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները հաշմանդամության կարգ են ստացել ծանոթների, բարեկամների միջամտության կամ զանգերի արդյունքում:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր մասին, չինովնիկի մասին քաղաքացիները կարծիք են կազմում նման դեպքերի հանդիպելով: Հիմա այդ 65 հազ. քաղաքացին ի՞նչ է մտածելու մեր մասին»,- ասել է վարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը