Տնտեսական

31.10.2012 13:15


Հրանտ Բագրատյան. «Ասացե՛ք խնդրեմ՝ որտե՞ղ է երևում այդ աճը»

Հրանտ Բագրատյան. «Ասացե՛ք խնդրեմ՝ որտե՞ղ է երևում այդ աճը»

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվող «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ չնայած ներկայացված թվերին՝ 2013թ.ի բյուջեն իրականում նախորդ տարվա համեմատ նվազել է։ 

«Այդ եզրակացությանն եմ գալիս՝ եկամուտներից հանելով գնաճը, տնտեսական աճը և մյուս ցուցանիշները։ Եթե աճ կա, ասացե՛ք խնդրեմ՝ որտե՞ղ է երևում այդ աճը: Եթե 150 մլրդ դրամի աճ կա արտաքուստ, ինչո՞ւ ոչ մի տեղ աշխատավարձ չի բարձրացվում։ Սա այն դեպքում, երբ վարչապետը հայտարարում է, թե 2013թ. բյուջեն սոցիալական ուղղվածությունն ունի։ Ի՞նչ իրավունք ունի վարչապետը նման հայտարարություն անել: Ասացե՛ք խնդրեմ, բնականոն աճը մի կողմ դնելով, կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՝ ոչ: Ո՞ւմ վրա է գնում այդ աճը»,–հայտարարել է ՀԱԿ պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը