Տնտեսական

27.11.2012 13:48


Հրանտ Բագրատյան. «ՀՀԿ–ն այսօր փաստի առաջ է կանգնած»

Հրանտ Բագրատյան. «ՀՀԿ–ն այսօր փաստի առաջ է կանգնած»

Այսօր հրավիրված ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկնել է իր նախկին հայտարարությունը, որ ՀԱԿ-ը պետք է ունենա նախագահի սեփական թեկնածուն:

–Թե ո՞վ է նա, հանգի՛ստ եղեք, շուտով կիմանաք: Մենք կհայտարարենք և՛ անունը, և՛ ազգանունը, և՛ անգամ հայրանունը գաղտնի չենք պահի,-ասել է Բագրատյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՀԱԿ–ի այլընտրանքային թեկնածուն հենց ինքն է՝ Բագրատյանն ընդգծել է, որ դա կարող է լինել, օրինակ, Լյուդմիլա Սարգսյանը կամ էլ Պետրոս Մակեյանը:

–Կոնկրետ իմ մանկության երազանքը չի եղել դառնալ նախագահ,-ընդգծել է Բագրատյանը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին, ապա ՀԱԿ անդամը նշել է, որ ՀՀԿ–ն այսօր փաստի առաջ է կանգնած, քանի որ ավելի քան 1 մլրդը չկա.

–Ո՞վ է գողացել այն: Ես ՀՀԿ-ից պահանջել եմ փնտրել և գտնել այդ 1 մլրդը, գալ ու պատասխան տալ: Վստահ եմ, որ իշխանությունները գիտե՛ն այդ փողի տեղը: Եթե այս երկրում կա նախագահ, ուրեմն պետք է ասեր, թե ինչներիս է պետք այս բյուջեն։ Սա ցինիզմ է, սա բյուջե չէ: Այն կխթանի արտագաղթը։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը