Քաղաքական

20.12.2012 14:00


Հրանտ Բագրատյան. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես կհանեմ թեկնածությունս»

Հրանտ Բագրատյան. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես կհանեմ թեկնածությունս»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է. ««Ազատություն» կուսակցության գալիք համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ 
Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝  նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը