Լրահոս

21.12.2012 09:31


Մայաները սխալվեցին

Մայաները սխալվեցին

Գիտնականները  հետազոտել են խոշոր աղետների հինգ «ամենաշրջանառվող  վարկածները» և պարզաբանել են, թե ինչու դրանք հնարավոր չեն։

«2012–ի դեկտեմբերի 21-ին հանգիստ քնեք»,ասում է աստղագետ, ՆԱՍԱ–ի փորձագետ Դոն Յոմանսը։ Նրա խոսքերով՝ 2012թ. Ապոկալիպսիս չի լինի միայն այն պատճառով, որ համաձայն ֆիզիկայի, աստղագիտության հայտնի բոլոր օրենքների՝ դեկտեմբերի 21-ին կլինի տարվա ամենաերկար գիշերը՝ ուրիշ ոչ մի առտառոց բան։

Վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ համաձայն մայա ցեղի օրացույցի՝ այս տարվա դեկտեմբերին կլինի աշխարհի կործանումը։ Այս և աշխարհի վերջի վերաբերյալ այլ «հիմնավորումները» Յոմանսն ու նրա գործընկերները հեշտությամբ հերքել են։ Դրանք, ՆԱՏՕ–ի մասնագետների հատուկ մեկնաբանություններով, արդեն հրապարկվել են։ Ուշագրավ է, որ ՆԱՍԱ–ի փորձագետները աշխարհի վերջի վերաբերյալ չնվազող աղմուկի համար մեղադրել են գիտնականներին։

Այս խորագրի վերջին նյութերը