Լրահոս

28.12.2012 10:09


Սանտա Կլաուսին աշխատանքից ազատել են երեխաներին իր մասին ճշմարտությունը պատմելու համար

Սանտա Կլաուսին աշխատանքից ազատել են երեխաներին իր մասին ճշմարտությունը պատմելու համար

Բրիտանիայի Օքսֆորդ կոմության բնակիչը, ով տաս տարի կատարել է Սանտա Կլաուսի դերը, ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ երեխաներին ասել է, թե հրաշքներ չեն լինում։ Տղամարդը Սանտա Կլաուսի դերը կատարում էր սուպերմարկետներից մեկում։ Սակայն Վենդի և Սթիվեն Քենեթնների հետ նրանց հոր առաջարկով շփումից հետո նա գործազուրկ դարձավ։  Ինչպես և կարգն է, երեխանները սկսել են պատմել, որ ամբողջ տարին իրենց լավ են պահել և արժանի են նվերների։ Իսկ Սանտա Կլաուսը հոգոց է հանել և ասել, որ երբեմն նույնիսկ լավ երեխաների հետ էլ են վատ բաներ կատարվում. օրինակ՝ երեխաները, ովքեր գնդակահարվել էին ԱՄՆ դպրոցներից մեկում։ Դրանից հետո «սրամիտը» երեխաներին հայտարարել է, որ Սանտա Կլաուս ընդհանրապես չկա, իսկ ամանօրյա նվերները նրանց գնում են ծնողները։

Երեխաները լացելով վազել են ծնողների մոտ ու ամեն ինչ պատմել։ Վերջիններս էլ բողոքել են սուպերմարկետի ղեկավարությանը, ինչից հետո ճշմարտախոս տղամարդն ազատվել է աշխատանքից։

Այս խորագրի վերջին նյութերը