Լրահոս

28.12.2012 17:14


Չինաստանում արգելել են ինտերնետային ծածկանուններ օգտագործել

Համաչինական ժողովի մշտական կոմիտեն հրապարակել է նոր կանոններ, ըստ որոնց համացանցի օգտատերերը պարտավոր են գրանցվել իրենց իսկական անուններով: «Այդ ամենն արվում է հասարակական շահերի և անձնական տեղեկությունների պահպանման նպատակով»,–ասվում է բանաձևի տեքստում:  Ինֆորմացիոն անվտանգության օրենքները խախտողների համար նախատեսվում են պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև «անօրինական եկամուտների բռնագրավումը, լիցենզիայից զրկումը և վեբ-կայքի փակումը», իսկ խախտողներին կարող են արգելել աշխատել այն բնակավայրում, որն առնչվում է ցանցային տեխնոլոգիաների հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը