Քաղաքական

18.01.2013 14:37


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյա՛ն, ամենամեծ օլիգարխը դո՛ւք եք» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյա՛ն, ամենամեծ օլիգարխը դո՛ւք եք» (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել և հասնել քաղաքական ազդեցիկ դիրք ունեցող անձանց չառաջադրմանը։ Նա հրապարակավ դիմել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա փեսա Միքայել Մինասյանին.

Սերժ Սարգսյա՛ն և Միքայել Մինասյա՛ն, եթե ձեզ հաջողվեց որոշ թեկնածուների ստիպել չառաջադրվել, ապա ինձ չի հաջողվի ստիպել: Սերժ Սարգսյա՛ն,  ձեզ որևէ օլիգարխ չի կարող հաղթել, որովհետև ամենամեծ օլիգարխը դո՛ւք եք: Ձեզ միայն կարող է հաղթել սովորական ՀՀ քաղաքացին, ինչպիսին ե՛ս եմ։ Ե՛ս եմ այսօր ընդդմիադիր թեկնածուն, ի՛նձ են այսօր գաղտնալսում: Այդ մարդկանց սարսափեցնում է ուղիղ խոսքը, բայց ես չեմ կոտրվելու, որովհետև համոզված եմ, որ չի կոտրվելու Հայաստանի քաղաքացին։

Նախագահի թեկնածուն նաև Սերժ Սարգսյանին կոչ է արել հանել իր թեկնածությունը՝ հնարավորություն տալով, որ արդար ընտրված ՀՀ չորրորդ նախագահը լինի լեգիտիմ, և այսպիսով կարիերան չավարտել Քադաֆիի օրինակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը