Քաղաքական

25.03.2013 13:18


Սերժ Սարգսյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

Սերժ Սարգսյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:

Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:

Հարգանքով՝
Սերժ Սարգսյան»

Խմբ. կողմից– Երեկ «7օր»–ը Սարգսյան-Հովհաննիսյան  «խորհրդապահական» նամակագրության շրջանակում ներկայացրել էր Սերժ Սարգսյանի հնարավոր պատասխանի իր տարբերակը՝  դիտարկելով այն հումորային ժանրում։  Մեր մտքով անգամ չէր էլ անցնում, որ գործող նախագահի նամակում տեղ կգտնեն այն ձևակերպումներն ու առաջարկները, որոնք մեզ համար միայն քաղաքական կատակի ժանրից էին։ Այս ամենի համար Րաֆֆին իրեն պետք է մեղադրի։ Չէր կարելի առիթ–անառիթ քծնել «ռահվիրային»։

Այս խորագրի վերջին նյութերը