Տնտեսական

16.04.2013 11:06


Արտագաղթին զուգահեռ ավելացել են նաև արտերկրից դրամական փոխանցումները

Արտագաղթին զուգահեռ ավելացել են նաև արտերկրից դրամական փոխանցումները

2012թ. ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ծավալը՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, մեկ տարվա ընթացքում ավելացել է 109,1 հազ. ԱՄՆ դոլարով։ 2012թ. փոխանցումների ծավալը կազմել է 1 687 263 հազ. ԱՄՆ դոլար։ 2011թ. այն 1 546 959 հազ. ԱՄՆ դոլար է եղել։

Ինչպես 2011 թվականին, նախորդ տարի ևս ամենաշատ դրամական փոխանցումները կատարվել են ՌԴ–ից, այնուհետև ըստ նվազման հերթականության՝ ԱՄՆ–ից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և այլ երկրներից։

Նշենք, որ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ծավալը, փաստորեն, աճում է արտագաղթի աճին զուգահեռ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնավորապես 2013թ. հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածներից՝ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ, ավելացել  է 7,7 հազ.–ով կամ 53,7%-ով և կազմել  22,1 հազար մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը