Լրահոս

24.05.2013 13:00


Լևոն Զուրաբյան. «Երեկ մենք սենսացիա ենք բացահայտել»

Լևոն Զուրաբյան. «Երեկ մենք սենսացիա ենք բացահայտել»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ երեկ՝ գազի գնի վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ, սենսացիա են բացահայտել։

–ՀԾԿՀ–ն մայիսի 13-ին է ստացել գազի գնի բարձրացման հայտը, որին կցված փաստաթղթի համաձայն՝ գազի նոր գնի մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: Փաստորեն, ապրիլի 1–ից գործել է նոր գինը և կա դա հաստատող պաշտոնական պայմանագիրը։ Սակայն մեր իշխանությունները դրա մասին տեղյակ չեն պահել հասարկությանը: Այդ ինֆորմացիան հասարակությունից թաքցրել են ապրիլի 1-ից սկսած,-ընդգծել է Լ. Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունները պարզապես չեն ուզեցել այս մայիսի 5–ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ հայտնել բարձրացած գազի գնի մասին:

Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաև այս քառօրյայում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթներին և նշել, որ նա պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով:

–Հիշեք Չեռնոմիրդինին, ով հայտնի էր իր շուլուխներով։ Դրանք, ճիշտ է, տափակ էին, բայց հիմա «Վիքիպեդիայում» կան, և բոլորը օգտագործում են,–հավելել է Լ. Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը