Տնտեսական

05.07.2013 11:22


«Սպայկա» ՍՊԸ-ում կրկին հրդեհ է բռնկվել

«Սպայկա» ՍՊԸ-ում կրկին հրդեհ է բռնկվել

Հուլիսի 5–ին՝ ժամը 07։50-ին, ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող «Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել 08։19-ին:

Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15–ի երեկոյան հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում, որը 2 օր չէր հաջողվում մարել: Երեքհարկանի շինությունը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ամբողջությամբ այրվել էր:

Հաջորդ իսկ օրը Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է մեկ ուրիշ տարածք տրամադրել «Սպայկա» ընկերությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը