Տնտեսական

18.12.2013 13:50


Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան

Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է։

Այսօրվա ասուլիսում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը նշել է, որ Հայաստանից հիմնականում մեկնում են Ռուսաստան։

«ՌԴ մեկնողները կազմում են միգրանտների 73%-ը, որից 80%-ն աշխատանքային միգրանտներն են: 7,9 %-ը մեկնում է ԱՄՆ, այնուհետև՝ Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա: Մեկնողները հիմնականում 26-55 տարեկան են, և նրանց ընդամենը 23%-ն է կին»,–ասել է բանախոսը։ Իսկ ընդհանուր առմամբ՝ հունվարի-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից մեկնածների և երկիր ժամանածների բացասական սալդոն կազմել է 108005 մարդ:

Տաթևիկ Բեժանյանը նաև հայտնել է, որ չունի տվյալներ, թե ովքեր են անվերադարձ հեռանում երկրից, և ովքեր են ընտանիքներով մեկնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը