Քաղաքական

28.02.2014 12:17


Հ. Մարգարյան. «Մարտի 1–ի հանձնաժողով Սերժ Սարգսյանին չէինք հրավիրել»

Հ. Մարգարյան. «Մարտի 1–ի հանձնաժողով Սերժ Սարգսյանին չէինք հրավիրել»

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ դժկամությամբ նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին մի քանի անգամ հրավիրել էին 2008թ. 1-2–ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր նախկին հանձնաժողով, սակայն նա այդպես էլ չի եկել։

«7օր»–ի հարցին, իսկ Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ էին՝ որպես այդ օրերին հայտարարված արտակարգ դրության շտաբի ղեկավար, Հ. Մարգարյանը պատասխանել է.

–Չե՛նք հրավիրել։ Հանձնաժողովը որոշում է կայացրել չհրավիրել, չպատասխանեմ հանձնաժողովի փոխարեն։

Այնուհետև նա ավելացրել է, որ բոլոր ուժային կառույցների և տարբեր գերատեսչությունների ղեկավարները եկել և պատասխանել են իրենց հարցերին, այդ թվում և՝ ներքին զորքերի հրամանատարին։

–Քանի որ ներքին զորքերի հրամանատարը սպառիչ պատասխանել է բոլոր գործողությունների մասին, կարիքը թերս չի եղել։ Նրա պատասխաններից էր կախված, թե հետագայում ում կհրավիրեինք,–նշել է ՕԵԿ–ական պատգամավորը։

Անդրադառնալով Հ. Մարգարյանի այս հայտարարությանը, որ Լևոն Տեր–Պետրոսյանին մի քանի անգամ հրավիրել էին հանձնաժողով, բայց նա չէր եկել, իսկ Սերժ Սարգսյանին ոչ մի անգամ չեն հրավիրել, Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ընդգծել է.

–Ուրեմն այդ հրավերը խիստ խտրական է, և նախագահ Տեր–Պետրոսյանը ճիշտ է վարվել՝ չընդունելով այն։

Գ. Ջհանգիրյանը նաև ավելացրել է, որ մարտի 1–ի նոր հանձնաժողով չստեղծելը առավել անբարենպաստ է լինելու իշխանության համար, քան ստեղծելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը