Քաղաքական

14.03.2014 13:12


ԲՀԿ–ական պատգամավոր. «Կառավարության հրաժարականի հարցը միանշանակ մտնելու է օրակարգ»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Կառավարության հրաժարականի հարցը միանշանակ մտնելու է օրակարգ»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է, որ իրենք ուզում են երկրում փոփոխությունների հասնել ու հույս ունեն՝ դա ՀՀԿ–ն էլ կհասկանա։

–Եթե չեն հասկանա, իրենց խնդիրն է։ Կառավարության հրաժարականի հարցը միանշանակ մտնելու է օրակարգ։ Մինչ այդ մենք հիմքերը կներկայացնենք, թե հետագայում ինչպիսի կառավարություն ենք ուզում ունենալ։ Առաջիկայում կհրապարակենք ճանապարհային քարտեզը, և նշեմ, որ ցանկացած հարց 4 ոչիշխանական ուժերի անունից է լինելու։ ԲՀԿ–ն ուզում է տեսնել այնպիսի կառավարություն, որը կհամապատասխանի այս 4 ուժերի ներկայացրած չափորոշիչներին,–ասել է Ս. Մարգարյանը։

Նա նաև ընդծել է, որ ուզում են ունենալ մի կառավարություն, որն ադեկվատ կլինի հասարակական պահանջներին և երկիրը կտանի զարգացման հունով։

–Եթե այդ կառավարությունը կաշխատի, շատ լավ։ Եթե ոչ, որևէ տաբու, որևէ խնդիր մենք չենք տեսնում,–նշել է Ս. Մարգարյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցին։

ԲՀԿ–ական պատգամավորը նաև հավելել է, որ առաջիկայում հանդիպումներ են ունենալու մարզերում և վերաբացված գրասենյակների միջոցով ավելի շատ են շփվելու ժողովրդի հետ ու ապահովելու հետադարձ կապը։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ ԲՀԿ–ի հանդիպմանը, Ս. Մարգարյանը նշել է, որ առաջիկայում այն անպայման կկայանա, միայն թե այժմ տեղի և ժամի տեխնիկական հարցերն են քննարկվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը