Լրահոս

25.04.2014 16:32


«Քառյակը» Հովիկ Աբրահամյանին կուտակայինի մասին օրինագիծ է ներկայացրել (տեսանյութ)

«Քառյակը» Հովիկ Աբրահամյանին կուտակայինի մասին օրինագիծ է ներկայացրել (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել ոչիշխանական չորս խմբակցությունների հետ հանդիպումից։ Միջանցքում սպասող լրագրողներին նա տեղեկացրել է, որ քննարկել են կուտակային բարեփոխումների հարցը։

–Ինձ նախագիծ տրամադրվեց, մենք կվերադառնանք կառավարություն, կփորձենք քննարկել։ Իմ մյուս հարցազրույցը կլինի կառավարության ձևավորումից հետո։ Ժամանակ տվե՛ք, կառավարությունը ձևավորենք, որից հետո ես ձեզ անպայման կհանդիպեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ,–ասել է Հ. Աբրահամյանը։

Նա նաև ավելացրել է, որ իր բոլոր ասածներին տեր է։

«Քառյակի» հանդիպումը շարունակվում է։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը