Լրահոս

25.01.2011 15:43


Գայանե Հովհաննիսյան. «Չի կարելի նման ձևով վարվել»

Գայանե Հովհաննիսյան. «Չի կարելի նման ձևով վարվել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին միացնելու ՀՀ կառավարության որոշմանը՝ երգչուհի Գայանե Հովհաննիսյանն ասել է, թե այս ամենն իրեն ցավ է պատճառում։

-Այն փաստը, որ նման ձևով են վարվում երաժշտի հետ, մարդու հետ, ով տարիների վաստակ ունի, այդքան շրջանավարտներ է ունեցել, շատ ցավալի է ինձ համար։ Երևի թե Ակսել Բակունցն իր բանվորությամբ լինելով համեստ՝ շատ-շատերին թողել է օգտվել իր համեստությունից, ու շատ շահագործեցին։ Ես այն նպատակով եմ եկել, որ ասեմ, որ չի կարելի նման ձևով վարվել, նա այդ անձնավորությունը չէ, որի հետ կարելի նման ձևով վարվել։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ի՞նչ պարտադիր է միացնել այդ քոլեջները,-նշել է նա։

Երբ կարծիք է հնչել, թե հնարավոր է՝ հսատաիքների խնդիր է լուծում Մշակույթի նախարարությունը, երգչուհի Անչոկը հայտարարել է.

-Իսկ ինչո՞ւ պետք է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, որը ունի 30 տարվա պատմություն, միացվի Երևանի մշակույթի պետական քոլեջին, որը երաժշտական բաժիններ ունի ընդամենը 5 տարի։ Ուրեմն 30 տարվա պատմությունը միացնում եք 5 տարվա՞ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը