Լրահոս

18.06.2014 16:23


Լ. Զուրաբյանը Գ. Սահակյանին. «Դուք կոպիտ սխա՛լ եք թույլ տվել»

Լ. Զուրաբյանը Գ. Սահակյանին. «Դուք կոպիտ սխա՛լ եք թույլ տվել»

Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության», ինչպես նաև ՕԵԿ–ի համատեղ ջանքերի շնորհիվ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ–ն չկարողացավ անցկացնել իր օրինագծերը։ Տեսնելով, որ քվեարկությունները տապալվում են, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 20 րոպե ընդմիջումից հետո խորհրդարանի նախագահը պարտավոր է միանգամից քվեարկության դնել մինչ այդ հայտարարված հարցը, սակայն Գալուստ Սահակյանը դրա փոխարեն սահուն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը։

–20 րոպե ընդմիջումից հետո դուք կոպիտ սխա՛լ եք թույլ տվել,– հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պահանջել անմիջապես քվեարկության դնել մինչ ընդմիջումը հայտարարված հարցը։

Գ. Սահակյանը, սակայն, չի շտկել իր սխալը՝ պնդելով, որ ընդդիմությունը փորձում է ձախողել ԱԺ աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը