Լրահոս

15.07.2014 13:14


Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 12–ի

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 12–ի

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան վթար էր տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում։ Նախնական տվյալներով՝ 3 մարդ էր զոհվել, 80–ը՝ վիրավորվել։

Այս պահի դրությամբ, սակայն, զոհերի թիվը հասել է 12–ի։ 149 մարդ էլ դիմել է բժշկական օգնության։

Ինչպես հայտնում է «Lifenews.ru»–ն, ականատեսները պատմել են, որ նախ «Հաղթանակի պուրակ» կայարանում թանձր ծուխ է նկատվել, ինչի պատճառով միացել է հակահրդեհային ազդանշանը։ Դրա հետևանքով երկաթգծերի հոսանքն անջատվել է, և վագոններն ուժեղ այս ու այն կողմ են թափահարվել, ինչից հանկարծակիի եկած ուղևորները կորցրել են հավասարակշռությունը և ընկել միմյանց վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը