Աշխարհ

09.09.2014 12:17


Մայկոնը վտարվել է Բրազիլիայի հավաքականից խաղընկերոջ բռնաբարությունը բեմականացնելու համար

Մայկոնը վտարվել է Բրազիլիայի հավաքականից խաղընկերոջ բռնաբարությունը բեմականացնելու համար

«Օլե դո Բրազիլ»–ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի հետ ընկերական խաղում 1։0 հաղթանակ տանելուց հետո հնգակի չեմպիոնների գլխավոր մարզիչ Դունգան թույլատրել է ֆուտբոլիստներին զբոսնել Մայամիում։ Մայկոնը, Էլիասը և Օսկարն ուղևորվել են սրճարան։ Հաստատությունում Էլիասը հարբել է, անկարգություններ սարքել։ Վերադառնալով հյուրանոց՝ մարզիկը քնել է, Մայկոնն էլ առաջարկել է Օսկարին կատակել ընկերոջ հետ։ Օսկարը հրաժարվել է, իսկ Մայկոնը խոհարարներից պղպեղ է խնդրել և լցրել քնած ֆուտբոլիստի հետանցքը։ Այնուհետև արթնացրել է Էլիասին և ասել, որ վերջինին 4 տղամարդ է բռնաբարել։ Էլիասը խաբեությունը բացահայտել է միայն բուժստուգումից հետո։ 29–ամյա ֆուտբոլիստը բողոքել է մարզչին, վերջինն էլ որոշել է հանել մեղավորին հավաքականից։

Այս խորագրի վերջին նյութերը