Քաղաքական

29.10.2014 15:30


Ստեփան Մարգարյան. «Շտաբները ստեղծվելու են արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»

Ստեփան Մարգարյան. «Շտաբները ստեղծվելու են արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անդրադառնալով համաժողովրդական շարժման գործունեության արդյունքներին՝ նշել է, որ հոկտեմբերի 10-ից սկսած՝ երկրում իրավիճակի փոփոխություն է գրանցվել։

«7օր»–ի հարցին՝ ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում շտաբների ստեղծումը, որի մասին իր ելույթում հայտարարել էր ԲՀԿ առաջնորդը, Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Շտաբները մենք ստեղծում ենք համաժողովրդական շարժումը հզորացնելու, մարդկանց է՛լ ավելի մեծ մոբիլիզացիա ապահովելու և արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար»։

Օրերս ԲՀԿ ներկայացուցիչներից մեկը տեսակետ էր հնչեցրել, որ իրենց նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դա միասնակա՞ն տեսակետ է, թե՞ մասնավոր կարծիք։

Ոչ թե մասնավոր կարծիք է, այլ մեկն է, այսինքն՝ մեր հանգրվաններից մեկն է խորհրդարանականը։ Հանրահավաքում հստակ է հայտարարվել, որ գնում ենք ընտրությունների՝ իշխանափոխության. դա վերաբերում է ամբողջ իշխանության փոփոխությանը, բնականաբար։ Ես չգիտեմ՝ ինչ կոնտեքստով է հայտարարվել, բայց դա հանգրվաններից մեկն է։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա, ըստ Մարգարյանի, դրա փոփոխությունն անհրաժեշտ է բոլո՛ր պարագաներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը