Աշխարհ

05.11.2014 11:51


Տեղերի մեծամասնությունն ԱՄՆ Սենատում ստացել են հանրապետականները

Տեղերի մեծամասնությունն ԱՄՆ Սենատում ստացել են հանրապետականները

Երեքշաբթի Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Սենատում ստացել է տեղերի մեծամասնությունը։ Բացի այդ, այն ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել է մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։ Այդ են վկայում ընտրողների հարցումներն ընտրատեղամասերում։
Այդպիսով նոր գումարման Կոնգրեսը, որն աշխատանքի կանցնի հունվարից, 2006 թվականից հետո առաջին անգամ ամբողջությամբ վերահսկելու են հանրապետականները։ Դա նշանակում է, որ նրանք ղեկավարելու են բոլոր հանձնաժողովները երկու պալատում, և որոշելու են օրենսդրական օրակարգը։ Դա դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային, բացի ներքաղաքական դժվարություններից, կառավարման վերջին երկու տարիներին ոչինչ չի խոստանում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը