Լրահոս

12.11.2014 16:12


Գալուստ Սահակյանի արձագանքը «եռյակի» «լակմուսային թղթին»

Գալուստ Սահակյանի արձագանքը «եռյակի» «լակմուսային թղթին»

Ինչպես հայտնել էինք, «եռյակն» այսօր Սերժ Սարգսյանին իր խոսքերի ազնվությունն ապացուցելու համար «լակմուսային թուղթ» է առաջարկել։ Անդրադառնալով դրան՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել է, որ իշխանությունն իր հետ բանակցելու հայտ չի ներկայացնում, իսկ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը կարվի, բայց ոչ այս պահին։

–Ունենք նախադեպ, դա սովորաբար լինում է ընտրություններից մեկ տարի առաջ։ Կնստենք, կխոսենք ու կներկայացնենք մեր փաստարկները,–ասել է Գ. Սահակյանը՝ լրագրողների դիտարկմանն էլ, որ ընդդիմությունը չի նստում, այլ պահանջում է կոնկրետ քայլեր կատարել, հակադարձել է.

–Դե, չեն նստում, ես ի՞նչ անեմ. թող կանգնած մնան: Պետք է նստել, քննարկել։ Գիտեք, ինձ ինչ–որ մի բան տվեք, ես լավ զգամ, հետո գամ, ձեզ հետ քննարկեմ. այդպես չի կարելի, դա քաղաքագիտական մոտեցում չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը