Քաղաքական

13.11.2014 00:10


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոր մտահոգություն են հայտնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոր մտահոգություն են հայտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ տարածքում ուղղաթիռի խոցմանը։

«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ եւ Պիեր Անդրիոն` Ֆրանսիան) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի եւ բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ եւ հայտնում ենք մեր ցավակցությունը:

Համանախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել:

Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջական սահմանին հանգեցնել լարվածության սրացմանը: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության եւս մեկ փուլ, ինչին ականատես եղանք այս ամառ:

Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին, եւ անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձեւով աջակցելու կողմերին:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին եւ կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար:

Մենք նաեւ կոչ ենք անում նրանց հիմա միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այս միջադեպն էր»,–ասված է հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը