Լրահոս

29.12.2014 13:37


Վրաստանի Գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցում Սահակաշվիլիի գործը

Վրաստանի Գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցում Սահակաշվիլիի գործը

Վրաստանի Գլխավոր դատախազությունն «առաջիկայում դատարանին կփոխանցի գործը, որով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրանք է ներկայացվում: Այս մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին «Կվիրիս Պալիտրա» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում:
Նա նշել է, որ ամռանը Սահակաշվիլիին «չորս գործով մեղադրանք է ներկայացվել»:

«Սահակաշվիլին մեղադրվում է 2009-2012թթ. 8.837 մլն լարի՝ մոտ 5 մլն դոլար, պետական միջոցներ վատնելու, 2007թ. նոյեմբերի 7-ին խաղաղ ցուցացարների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, «Իմեդի» հեռուստաալիքի շենք անօրինական ներխուժման և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի անօրինական տիրացման, 2005թ. խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ զինված հարձակում կազմակերպելու, հանցագործությունը թաքցնելու, ինչպես նաև 2006 թվականին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հետաքննության ընթացքում կեղծիքների համար», - ասել է Բադաշվիլին:

Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել էր, որ «Ինտերպոլը դեռևս որոշում չի ընդունել»՝ նրան միջազգային հետախուզման մեջ հայտարարելու:

Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը