Լրահոս

17.01.2015 12:59


Իսլամիստները Լիբիայում հայտարարել են միակողմանի հրադադարի մասին

Իսլամիստները Լիբիայում հայտարարել են միակողմանի հրադադարի մասին

«Լիբիայի արևածագ» դաշինքի անդամ իսլամական խմբավորումները հայտարարել են միակողմանի հրադադարի մասին երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ լիբիական ծայրահեղականներին հղումով, որոնք ներկա դրությամբ վերահսկում են լիբիական մայրաքաղաք Տրիպոլին։
Հայտարարության մեջ նշվում է, որ իսլամիստները համաձայն են «բոլոր ճակատներում պահպանել հրադադարի ռեժիմը»՝ պայմանով, որ «նույնը կատարի և մյուս կողմը»։ Նրանք նաև հայտարարել են մարդասիրական միջանցքներ բացելու մտադրության մասին, ինչպես նաև վիրավորների տարհանման՝ համաձայն «ճանապարհային քարտեզի», որն առաջարկվել է հաշտեցման հերթական փուլում Ժնևում հունվարի 14-15–ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ՄԱԿ–ի մամուլի ծառայությունը Ժնևում, կողմերի միջև բանակցություններն անցել են դրական մթնոլորտում և արտացոլել կողմերի ձգտումը՝ հասնել ընդհանուր նպատակի։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը