Լրահոս

07.02.2015 13:48


ՄԱԷ–ն վերսկսում է ավիահարվածներն «Իսլամական պետության» դիրքերին

ՄԱԷ–ն վերսկսում է ավիահարվածներն «Իսլամական պետության» դիրքերին

Միացյալ Արաբական Էմիրություններն ԱՄՆ իշխանություններին հաղորդել է «Իսլամական պետության» զինյալների դիրքերին ավիահարվածները վերսկսելու մտադրության մասին։ Այս մասին գրում է «New York Times»–ը՝ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչին հղումով։

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ը սկսել է փրկարար ջոկատների ուղղումը Քուվեյթի իր բազաներից Իրաքի հյուսիսային շրջաններ՝ ԻՊ դիրքերի մոտ, որոնց օդից հարվածներ են հասցվում։

Հիշեցնենք՝ կոալիցիայում ԱՄՆ–ի գլխավոր դաշնակիցը՝ ՄԱԷ–ն, դադարեցրել էր ավիահարվածները ԻՊ դեմ դեկտեմբերին՝ հորդանանցի օդաչուի գերի ընկնելուց հետո, որի ինքնաթիռը կործանվել էր զինյալների կողմից վերահսկվող, սիրիական Ռաքքա քաղաքի մոտակայքում։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը