Լրահոս

14.02.2015 09:53


«Բորուսիա»–«Մայնց»՝ 4։2 (տեսանյութ)

«Բորուսիա»–«Մայնց»՝ 4։2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ խաղափուլի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 4։2 հաշվով հաղթեց «Մայնցին»։ Դորտմունդյան ակումբից գոլերի հեղինակներ դարձան Սուբոտիչը, Ռոյսը, Օբամեյանգը և Շահինը։ Այդպիսով «Բորուսիան» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 22 միավորով հեռանալով դուրս մնալու գոտուց։ Նույնքան միավորով «Մայնցը» պայքարում է աղյուսակում մնալու համար։

Հաջորդ խաղափուլում «Բորուսիան» կմրցի «Շտուտգարտի» հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ փոխարինման է դուրս եկել հանդիպման 70–րդ րոպեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը