Տնտեսական

17.02.2015 12:36


Ռուսաստանն ու Բելառուսը՝ Ուկրաիայի անմիջական առևտրական գործընկերներ

Ռուսաստանն ու Բելառուսը՝ Ուկրաիայի անմիջական առևտրական գործընկերներ

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ 2014թ. արդյունքներով՝ ՌԴ–ն, Չինաստանը և Գերմանիան կազմել են Ուկրաինայի խոշորագույն առևտրական գործընկերների եռյակը։ Ինչպես նշվում է երկրի պետական վիճվարչության կայքում, այդ երկրների՝ Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է համապատասխանաբար 22.4 մլրդ դոլար,8.1 մլրդ դոլար և 6.9 մլրդ դոլար։

Առաջին տասնյակում են նաև Լեհաստանը, Բելառուսը, Թուրքիան, Իտալիան, Վենգրիան, Եգիպտոսը և ԱՄՆ–ը։ Նախորդ տարվա համեմատ՝ փոփոխությունները քիչ են. Բելառուսը մտել է առաջին հնգյակ՝ անցնելով Թուրքիային, իսկ ԱՄՆ–ը 8–րդ տեղից իջել է 10–րդ։

2014–ի տվյալներով՝ Ուկրաինա ապրանքների ներմուծումը գերազանցել է արտահանումը 468.3 մլն դոլարով։

2015–ի հունվարի տվյալներով՝ Ուկրաինան 2,9 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել, արտահանել է 3 մլրդ դոլարի։

Միևնույն ժամանակ, 2013–ի համեմատ, 2014–ին ՌԴ–ի արտաքին ապրանքաշրջանառությունն ընկել է 5.7%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը