Տնտեսական

04.03.2015 11:58


«Շրջանառության հարկի մասին» նախագիծն ընդունվեց

«Շրջանառության հարկի մասին» նախագիծն ընդունվեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Համաձայն դրա՝ փաստաթղթաշրջանառությամբ աշխատող տնտեսվարողները կվճարեն 1,5 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5 տոկոս։

Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ երեկ հանդիպել են ՓՄՁ–ի տարբեր ներկայացուցիչների հետ։

–Իրենք հորդորել են մեզ քվեարկել կողմ։ Մենք իրենց հորդորով ենք այսօր քվեարկում կողմ։ Ներկայացված տարբերակը միանշանակ բավարարում է ՓՄՁ–ին,–հավելել է Ն. Զոհրաբյանը։

Օրինագիծն ընդունվել է 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը