Տնտեսական

16.03.2015 12:54


Հ. Բերբերյան. «Երբեք չհավատաք, որ մեզ գրկաբաց կընդունեն ԵՏՄ–ում»

Հ. Բերբերյան. «Երբեք չհավատաք, որ մեզ գրկաբաց կընդունեն ԵՏՄ–ում»

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հույս է հայտնել, որ իբրև ԵՏՄ անդամ՝ մենք ավելի կմեծացնենք արտահանումը։

«Երբեք չհավատաք, որ մեզ գրկաբաց կընդունեն. պարզապես ավելի հարմար պայմաններ են ստեղծվել»,-նշել է բանախոսը։

Բերբերյանն ընդգծել է, որ հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձնել բանջարեղենի մշակությանը. հույսը դնել միայն ծիրանի ու խաղողի վրա առնվազն միամտություն է:

Ըստ նրա՝ ներկայումս դեպի Ռուսաստան մեկ կգ կարտոֆիլն արտահանվում է 50 դրամով, իսկ մեծածախ գինը 1 տոննայի համար 400 դոլար է:

Ինչ վերաբերում է գյուղնախարարի արտահայտությանը, թե կարտոֆիլն աղջկա նման է, և առաջին ուզողին պետք է տալ, Բերբերյանն ասել է. «Լավ բիզնեսմենը երբեք այդպիսի բան չէր ասի։ Առաջին ուզողին տալը ո՞րն է. պետք շուկան ուսումնասիրվի, և նոր ինչ-որ գնով վաճառվի: Օրինակ՝ կարող է՝ Ռուսաստանի շուկան ձեռք չտա, Ղազախստան արտահանենք կարտոֆիլը»։

Բերբերյանը նաև հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել կարտոֆիլի մասին։ Այս բանջարաբույսի անվանումների մի մասը կանանց անուններ են, մի մասը՝ տղամարդկանց: Կանացի անուններով կարտոֆիլներն ավելի համեղ են:

Անդրադառնալով այսօրվա եղանակին՝ Բերբերյանը նկատել է՝ եթե երեկոյան ջերմաստիճանն իջնի, և անձրևը վերածվի ձյան, ապա վտանգ կա, որ գյուղատնտեսությանը վնաս պատճառվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը