Քաղաքական

23.06.2015 17:45


Ազատության հրապարակից ցուցարարները կրկին շարժվեցին Բաղրամյան 26 (տեսանյութ, լրացված)

Ազատության հրապարակից ցուցարարները կրկին շարժվեցին Բաղրամյան 26 (տեսանյութ, լրացված)

Ազատության հրապարակում կրկին բողոքի գործողություն է իրականացվում, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։

Պահանջներից են նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելը, պատասխանատության ենթարկել ապօրինություններ կատարողներին, բարեփոխել էներգետիկ ոլորտը։

***

Ցուցարարներից մեկը հայտարարել է, որ այսօր հավաքվել են՝ արտահայտելու իրենց դժգոհությունն անարդարության հանդեպ։

–Անարդարության հետ համակերպվողները դառնում են ստրուկներ, որովհետև դա ստրուկին հատուկ հոգեբանություն է։ Իսկ նրանք, ովքեր պայքարում են արդարության համար, հայի գենի ժառանգորդներն են։ Ու մենք այսօր կերտելու ենք նոր Հայաստան, այն Հայաստանը, որ ցանկանում է տեսնել ամեն ոք։ Այսօր ոչ մեկը չպետք է անտարբեր ապրի. անտարբերությունը չարիք է։ Ես ընդամենը ունեմ մեկ կյանք, ուրիշ ոչինչ ավելին, ու ես չեմ վախենում ո՛չ հարվածից, ո՛չ մահից։ Ես պատրաստ եմ ինքնազոհության։ Եթե Թունիսից մի երիտասարդ ամբողջ արաբական աշխարհը շրջեց, ուրեմն մեր մեջ էլ պիտի ծնվեն այն երիտասարդները, որ պիտի փոխեն ամբողջ հայ պատմության ընթացքը։ Այն պատմության ընթացքը, որ Աստված մի ժամանակ սխալ ընտրության վրա դրեց։ Այսօր ուղղելու ենք այդ սխալը։ Չպիտի հանձնվենք։ Եթե հանձնվենք, ուրեմն մենք ջախջախված ենք, ուրեմն նրանք ճիշտ են։ Ինչ հիմա անենք՝ մենք արդար ենք, որովհետև պիտի հաղթենք, որովհետև անում ենք հանուն արդարության։

***

Բողոքի գործողությանը միացել են նաև ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվածները։

***

Ցուցարարների մի մասը կրկին երթով շարժվում է Բաղրամյան 26, մյուսները հորդորում են նրանց հետ վերադառնալ Ազատության հրապարակ։

***

Հենց նոր Բաղրամյան պողոտայից մեծ թվով ոստիկանական ուժեր շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Այնտեղ է տարվում նաև ջրցան մեքենա։ Ոստիկանության գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

***

Ցուցարարներն Ազատության հրապարակում սպասում են բերման ենթարկված մյուս քաղաքացիների ժամանելուն։

***

Ցուցարարներից մեկը հանկարծակի վերցրել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ոստիկանական գլխարկը, ինչը խիստ վրդովեցրել է վերջինին։

***

Ցուցարարներից մեկը հայտարարել է. «Երեկ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ թքած ունի մեր պահանջների վրա։ Հետևաբար, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն անցնում է լայնամասշտաբ անհնազանդության գործողությունների։ Որպես առաջին քայլ՝ կոչ եմ անում չվճարել էլեկտրաէներգիայի վարձը»։


***

Ցույցի մասնակիցները կրկին որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26։


***

Բողոքի գործողության մասնակիցները բացականչում են՝ Սեր–ժի՛կ, հե–ռա–ցի՛ր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը