Աշխարհ

Թուրքական նավատորմը  կուղեկցի Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող բոլոր նավերը

Թուրքական նավատորմը կուղեկցի Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող բոլոր նավերը

Սեպտեմբեր 09, 2011 08:54 Թուրքաիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե իրենք արդեն արդեն քայլեր են ձեռնարկում, որպեսզի դադարեցնեն Իսրայելի կողնից Միջերկրական ծովի ավազանի հարավային հատվածի բնական պաշարների միակողմանի շահագործումը։
Վրաստանի պատգամավորները առաջարկել են սեփականաշնորհել ՌԴ–ից Հայաստան եկող գազամուղը

Վրաստանի պատգամավորները առաջարկել են սեփականաշնորհել ՌԴ–ից Հայաստան եկող գազամուղը

Սեպտեմբեր 08, 2011 16:52 Վրաստանի խորհրդարանում օրենսդրական նոր փոփոխություններ են նախաձեռնվել, համաձայն որի կառավարությունը իրավունք ունի միջազգային սակարանում վաճառքի հանել երկրի ռազմավարական օբյեկտների արժեթղթերը։ Բացառություն չեն կազմի նաև Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղը, երկաթգիծը և այլն։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Սեպտեմբեր 07, 2011 10:06 Սեպտեմբերի 7-8 նախատեսվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Ռուսաստան։ Գյուլը կմասնակցի Յարոսլավլում կայանալիք Գլոբալ քաղաքական համաժողովին, որտեղ նա ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ կքննարկի նաև Ղարաբաղի հարցը։
Թուրքիայի օդանավակայաններում իսրայելցիներին խուզարկելու խստացված ընթացակարգ է մտցվել

Թուրքիայի օդանավակայաններում իսրայելցիներին խուզարկելու խստացված ընթացակարգ է մտցվել

Սեպտեմբեր 06, 2011 10:29 Իսրայելցիներին առանձնացնում են մյուս ուղևորներից, որից հետո նրանցից վերցնում են փաստաթղթերն ու մի քանի ժամ շարունակ սկսում պարզել, թե որն է Թուրքիա այցելության նպատակը։ Բացի այդ, բոլորին, ներառյալ կանանց, ստիպում են հանվել մինչև ներքնազգեստ անձնական զննություն կատարելու համար։ Այս ամբողջ գործընթացը տևում է մի քանի ժամ։
Բուշերում գործարկված Իրանի առաջին ատոմակայանը սկսել է էլեկտրաէներգեիա մատակարարել իրանցիներին

Բուշերում գործարկված Իրանի առաջին ատոմակայանը սկսել է էլեկտրաէներգեիա մատակարարել իրանցիներին

Սեպտեմբեր 05, 2011 09:36 Արդեն երկու օր է, ինչ Բուշերի ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկրտական ցանցերին: ԱԷԿ-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 21-ին: Ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 1992 թվականին, իսկ 1998թ.–ից նրա վրա տարվող աշխատանքներին միացել են ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»:
Իսրայելի խորհրդարանական կոալիցիայի նախագահ. «Թուրքերը իրավունք չունեն մեզ սովորեցնել, թե ինչպես ապրենք»

Իսրայելի խորհրդարանական կոալիցիայի նախագահ. «Թուրքերը իրավունք չունեն մեզ սովորեցնել, թե ինչպես ապրենք»

Սեպտեմբեր 03, 2011 11:28 Իսրայելի խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը («Լիկուդ» կուսակցություն) հայտարարել է, որ իսրայելական իշխանությունները պետք է համարժեք կերպով արձագանքեն Թուրքիայի «իսլամիստական կառավարության լկտիությանը և ագահությանը. նրանք իրավունք չունեն մեզ սովորեցնել, թե ինչպես մենք ապրենք»։
«Սեպտեմբերի երեքը՝ քարտեզի օր» նախաձեռնություն. «Օգտագործենք ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը»

«Սեպտեմբերի երեքը՝ քարտեզի օր» նախաձեռնություն. «Օգտագործենք ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզը»

Սեպտեմբեր 02, 2011 10:04 Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են նշել ս․թ․ սեպտեմբերի 3-ը որպես Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի ) Հանրապետության միացյալ քարտեզի օր...
Սարկոզի. «Հնարավոր է՝ Իրանին միջուկային հարված հասցվի»

Սարկոզի. «Հնարավոր է՝ Իրանին միջուկային հարված հասցվի»

Սեպտեմբեր 01, 2011 10:44 «Իրանը հրաժարվում է մասնակցել բանակցություններին։ Նա նորանոր սադրանքների է դիմում։ Այդ պատճառով միջազգային հանրությունը պետք է պատրաստվի վճռորոշ պատասխանի։ Մենք պետք է միասնություն և ամրություն պահպանենք։ Ավելի խիստ պատժամիջոցներ են պահանջվում»։
Թուրքիայի բանտերում 2137 օտարերկրացի կա, որոնցից 11–ը հայ է

Թուրքիայի բանտերում 2137 օտարերկրացի կա, որոնցից 11–ը հայ է

Օգոստոս 31, 2011 16:58 Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կալանավորված են 105 երկրի քաղաքացիներ: Իրանին հետևում է Թուրքմենստանը՝ 268 մարդ, ապա Վրաստանը՝ 132 մարդ: Ադրբեջանն ընդամենը 7-րդն է՝ 66 կալանավորով: Թուրքական բանտերում պահվում է Հայաստանի 11 քաղաքացի
Թուրքիան պարտավորվել է վերադարձնել

Թուրքիան պարտավորվել է վերադարձնել

Օգոստոս 29, 2011 10:51 Թուրքիայի կառավարությունն որոշում է ընդունել, որով երկիրը պարտավորվում է վերադարձնել 1936 թվականից հետո բռնագրավված հրեական սինագոգերի և քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը։
«Wikileaks»–ը հրապարակել է Էդվարդ Նալբանդյանի նամակը Հիլարի Քլինթոնին

«Wikileaks»–ը հրապարակել է Էդվարդ Նալբանդյանի նամակը Հիլարի Քլինթոնին

Օգոստոս 26, 2011 10:02 «Ցյուրիխում վերջին պահին թուրքական կողմի ստեղծած դժվարությունը ցույց տվեց, որ մենք հիմա պետք է ուշադրության կենտրոնում պահենք հարաբերությունների բարելավման հաջորդ փուլերը՝ դրական իրադրությունը պահպանելու համար և կանխելու այն զարգացումները, որոնք կարող են խափանել գործընթացը»։
Դեսպան Ռիկիարդոնեն ի վերջո ընդունում է, որ  եկեղեցիների մեծ մասը չի գործում Թուրքիայում

Դեսպան Ռիկիարդոնեն ի վերջո ընդունում է, որ եկեղեցիների մեծ մասը չի գործում Թուրքիայում

Օգոստոս 24, 2011 09:34 Հարութ Սասունյան. « Դատապարտելի է հազարավոր քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը մեղմացնելու դեսպան Ռիկիարդոնեի ամոթալի փորձը։ Հաշվի առնելով այս և բազմաթիվ այլ հարցերի կապակցությամբ նրա կեղծ և խուսափողական պատասխանները, նրան չպետք է թույլատրել Միացյալ Նահանգները ներկայացնել Թուրքիայում»։
Թուրքիան հետ կանչեց հայ–թուրքական արձանագրությունները

Թուրքիան հետ կանչեց հայ–թուրքական արձանագրությունները

Օգոստոս 23, 2011 00:49 Թուրքիայի նոր գումարման խորհրդարանն անվավեր է ճանաչել 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքական խորհրդարանի կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նախորդ գումարման խորհրդարանի կողմից չհաստատված օրինագծերը նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում:
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն պայմանավորվել են

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն պայմանավորվել են

Օգոստոս 22, 2011 11:25 Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Զալցբուրգում կայացած «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ալեքսանդր Ենիգոմշյանի խոսքը դատարանի դահլիճում (Հունվար,1981թ.)

Ալեքսանդր Ենիգոմշյանի խոսքը դատարանի դահլիճում (Հունվար,1981թ.)

Օգոստոս 03, 2011 13:56 «Մեր ժողովուրդին պատմութիւնը, յատկապէս այս վերջին վաթսուն տարիներու պատմութիւնը, ինչպէս նաեւ փորձառութիւնը միւս ընկճուած ժողովուրդներուն, աշխարհի բոլոր կողմերը փաստեցին, որ զինեալ պայքարը կը մնայ կարեւորագոյն միջոցը վերադարձնելու համար մեր արդար իրաւունքները»:
Էրդողանն ակամա բացահայտում է Թուրքիայից հայկական հողային պահանջները

Էրդողանն ակամա բացահայտում է Թուրքիայից հայկական հողային պահանջները

Օգոստոս 03, 2011 10:29 Հարութ Սասունյան. «Ապշեցուցիչ էր, որ Էրդողանը համարձակություն ունեցավ նախագահ Սարգսյանից ներողություն պահանջել։ Ներկայումս Իսրայելի, Գերմանիայի և Հայաստանի ղեկավարներից ներողություն պահանջելու հարցում Թուրքիայի վարչապետը պարտվում է 3-0 հաշվով»։
Սահակաշվիլի. «Ադրբեջանի և Վրաստանի ցանակացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է»

Սահակաշվիլի. «Ադրբեջանի և Վրաստանի ցանակացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է»

Հուլիս 30, 2011 13:30 «Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունների հարցերում, և Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած հակառակորդ մեր երկու պետությունների թշնամին է։ Մեր ուժը միասնության մեջ է, և սրանք ուղղակի խոսքեր չեն, սա իրականություն է»,–ասել է Սահակաշվիլին։
Ալեքսանդր Վերշբոու. «Իրավիճակը մնում է ոչ կառուցողական և վտանգավոր պատային»

Ալեքսանդր Վերշբոու. «Իրավիճակը մնում է ոչ կառուցողական և վտանգավոր պատային»

Հուլիս 29, 2011 13:03 ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին առայժմ չի հաջողվում առաջընթաց գրանցել։ «Լարվածությունը շփման գծում աճում է։ Հայաստանը և Ադրբեջանը նախկինի պես չեն կարողանում համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբուքները»։
Էրդողան. «Սարգսյանը պետք է ներողություն խնդրի»

Էրդողան. «Սարգսյանը պետք է ներողություն խնդրի»

Հուլիս 28, 2011 00:08 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս օրերին պաշտոնական այցով Ադրբեջանում է, անդրադառնալով Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի արած վերջին հայտարարությանը, ասել է, թե ՀՀ նախագահը պետական գործչին ոչ հարիր հայտարարություն է արել...
Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից անցնում է բողոքների

Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից անցնում է բողոքների

Հուլիս 27, 2011 09:18 ՄԱԿ–ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիգ Մուսաևի՝ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին հղած նամակում ասված է. «Ադրբեջանը կարծում է, որ հայկական ղեկավարության հռետորաբանության հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վարկաբեկումն ու միջազգային հարությանը մոլորության մեջ գցելն է»։
Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով «Nabucco»–ն

Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա՝ շրջանցելով «Nabucco»–ն

Հուլիս 26, 2011 09:28 Իրանի, Իրաքի և Սիրիայի նավթային նախարարները երեկ Իրանի խոշորագույն գազի հանքավայր Հարավային Պարսից Եվրոպա գազ արտահանող գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Լեհաստանի նախագահը ժամանելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Լեհաստանի նախագահը ժամանելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Հուլիս 25, 2011 14:39 Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին 6–օրյա պաշտոնական այցով ժամանելու է Հարավային Կովկաս։ Նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու այդ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումների ժամանակ կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային հակամարտությունների խնդրին:
Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Սերժ Սարգսյանը ցանկանում է պատերազմ հրահրել»

Ադրբեջանի փոխարտգործնախարար. «Սերժ Սարգսյանը ցանկանում է պատերազմ հրահրել»

Հուլիս 23, 2011 12:18 Արազ Ազիմով. «Պատերազմը Սերժ Սարգսյանին թույլ կտա շարունակել մնալ նախագահի պաշտոնում, ֆինանսական հոսքեր ապահովել Սփյուռքից, որը դժգոհ է նրա վարած քաղաքականությունից, ինչպես նաև շեղել հասարակության ուշադրությունը տնտեսական խնդիրներից»։
Սերժ Սարգսյանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդևի ուղերձին

Սերժ Սարգսյանը պատասխանել է Դմիտրի Մեդվեդևի ուղերձին

Հուլիս 22, 2011 10:56 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է ՌԴ նախագահի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ուղերձին։ Այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը՝ չմանրամասնելով, թե որոշակի ի՞նչ է գրված այդ պատասխանում։ Նշենք, որ հուլիսի 18–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին էր հանձնել Ալիևի պատասխանը Մեդվեդևի ուղերձին:
Բախումներ Իրան–Իրաք սահմանում. կան զոհեր

Բախումներ Իրան–Իրաք սահմանում. կան զոհեր

Հուլիս 21, 2011 10:11 PJAK–ի մամուլի խոսնակ Շերզադ Քեմանգերն ասել է, որ այժմ իրանցի և քուրդ զինյալների միջև բախումները ժամանակավորապես դադարել են։ Սակայն իրանական կողմն Իրաքի հետ սահմանին շարունակում է ռմբակոծել քրդական շրջանները։
Նշանակվել է Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ

Նշանակվել է Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ

Հուլիս 20, 2011 16:49 ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով օգնականի նոր տեղակալ է նշանակվել Էրիկ Ռուբենը։ Ընդգծենք, որ այս պաշտոնում Էրիկ Ռուբենը փոխարինել է Թին Քայդանին, ով հիմա Կովկասի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալն է դարձել։
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հուլիս 19, 2011 00:07 Նախարարներն անդրադարձել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Հայաստանի արտգործնախարարը իր ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Նախագահի պատասխանը՝ ՌԴ Նախագահի ս.թ. հուլիսի 8-ի ուղերձին:
Հիլարի Քլինթոնն ու Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում քննարկել են ղարաբաղյան հարցը

Հիլարի Քլինթոնն ու Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում քննարկել են ղարաբաղյան հարցը

Հուլիս 18, 2011 09:46 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, գործընթացի զարգացումները` Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։
Կիրո Մանոյան. «Մոտ ապագայում ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի»

Կիրո Մանոյան. «Մոտ ապագայում ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի»

Հուլիս 15, 2011 16:25 «Թեև ցածր է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, սակայն այն լիովին բացառել պետք չէ։ Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»։
Հարավային Սուդանն այլևս ՄԱԿ–ի անդամ է

Հարավային Սուդանն այլևս ՄԱԿ–ի անդամ է

Հուլիս 15, 2011 09:59 Հարավային Սուդանը դարձավ 193-րդը ՄԱԿ–ի անդամ պետությունների շարքում։ Հարավային Սուդանը ստեղծվեց Սուդանում 21-ամյա քաղաքացիական պատերազմի գնով։ Այսօր այս պետությունն ունի իր դրոշը, հիմնը, անկախության բնորոշ այլ հատկանիշներ։ Երկրի մայրաքաղաքը Ջուբան է։
Մամեդյարովն առաջարկում է Հայաստանին անհապաղ անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի աշխատանքներին

Մամեդյարովն առաջարկում է Հայաստանին անհապաղ անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի աշխատանքներին

Հուլիս 13, 2011 17:14 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում «Ինտերֆաքս»–ի հետ հարցազրույցում ասել է, որ որոշակի առաջընթացի են հասել և հանգիստ կարող են լծվել ԼՂ–ի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի աշխատանքներին։ Նա շեշտել է, որ հենց այսօր էլ Ադրբեջանը պատրաստ է անցնել խաղաղ կարգավորման համաձայնագրի բանակցություններին և նույնը կոչ է արել նաև Հայաստանին։
Լավրովը հանդիպելու է Օբամայի և Քլինթոնի հետ

Լավրովը հանդիպելու է Օբամայի և Քլինթոնի հետ

Հուլիս 13, 2011 11:15 Նախատեսվում են Լավրովի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այս հանդիպումներում քննարկվելու են համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը։
«Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին»,–թուրք զինվորի վկայությունը

«Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին»,–թուրք զինվորի վկայությունը

Հուլիս 11, 2011 10:45 Այս տարվա հուլիսի 6–ին Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտարարել էր, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները՝ Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին իրականացրած Հայոց ցեղասպանության մասին։ Մինչ այդ նա հրապարակել է հայկական ջարդերի ականատեսներից երկուսի վկայությունները։ Էրզրումցի ականատեսը պատմել է...
Էրդողան. «Թուրքիայի նոր կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ  Իսրայելի ու Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրած կոշտ գծին»

Էրդողան. «Թուրքիայի նոր կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ Իսրայելի ու Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրած կոշտ գծին»

Հուլիս 09, 2011 11:55 «Թուրքիան կշարունակի ամեն կերպ օժանդակել ղարաբաղյան հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելուն, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը»,–հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
Մեղավորը Տիգրան Սարգսյանն է

Մեղավորը Տիգրան Սարգսյանն է

Հուլիս 07, 2011 13:00 Նորիկ Կարապետյան. «Ջավախքի հետ կապերի վարչությունը՝ որպես կառույց, գոյություն ուներ մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալը, նրա վարչապետության օրոք այդ կառույցն անհայտացավ»։
Այսօր Ստրասբուրգում կքննարկվի ԼՂ հիմնահարցը

Այսօր Ստրասբուրգում կքննարկվի ԼՂ հիմնահարցը

Հուլիս 06, 2011 10:56 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում զեկույց կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի վերաբերյալ։
Այսօր կստորագրվի համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վերաբերյալ

Այսօր կստորագրվի համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վերաբերյալ

Հուլիս 01, 2011 10:15 Հուլիսի 1-ին կստորագրվի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վերաբերյալ վարկային համաձայնագիրը, ըստ որի ծրագրի իրականացման համար Վրաստանին կփոխանցվի մոտ 575 մլն. դոլար: Ադրբեջանն արդեն Վրաստանին 200 մլն. դոլար է հատկացրել: Լրացուցիչ ֆինանասավորումը անհրաժեշտ է Թբիլիսի-Ախալքալաք գործող երկաթուղու վերականգման համար: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ.:
Ադրբեջանը պատերազմ է քարոզում

Ադրբեջանը պատերազմ է քարոզում

Հունիս 29, 2011 12:53 Հայաստանի, Ադերբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումից հետո ադրբեջանական կայքերը լծվել են պատերազմի անխուսափելիության վերաբերյալ քարոզչությանը։ Մասնավորապես, քաղաքագետ Ակիֆ Նագինը, հակառակ կողմին բնորոշ անհեթեթ ձևակերպումներով, հայտարարել է, թե Կազանի հանդիպումը տվել է Ադրբեջանին լուրջ հիմքեր պատերազմ սկսելու համար: