Լրահոս

Մոակվայում գնդակահարել են նախկին գնդապետին, ով բանտարկվել էր չեչեն աղջկա սպանության մեղադրանքով

11.06.2011 13:57

Երեկ՝ ժամը 11։30–ին, Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում տեղակայված նոտարական գրասենյակի շեմին գնդակահարվել է ռուսական բանակի նախկին գնդապետ Յուրի Բուդանովը։ Հիշեցնենք, որ Բուդանովը մեղադրվում էր չեչեն աղջկան՝ Էլզա Կունգաևային առևանգելու, բռնաբարելու և սապանելու համար և դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։ Յուրի Բուդանովը կնոջ հետ եկել էր գրասենյակ՝ փաստաթղթերը ձևակերպելու։ Հետաքննության նախնական տվյալներով (ականատեսների վկայությամբ)՝ մարդասպանը սպասել է այնքան, մինչև գնդապետը փողոց է դուրս եկել ծխելու, հետո վազել է դեպի նա և 6 անգամ կրակել խլացուցիչով ատրճանակից։ Գնադակներից 4–ը դիպել են նշանակետին։ Հետո մարդասպանը թաքնվել է՝ փախչելով սպիտակ «Mitsubishi Lancer» ավտոմեքենայով։ 20–30 րոպե անց այդ ավտոմեքենան դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ՝ Դովատորով փողոցում, գտել են այրված։ Խցիկում ընկած է եղել խլացուցիչով ատրճանակը։