Քաղաքական

12.07.2016 17:04


Հանդիպում–քննարկում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ (ֆոտոշարք)

Հանդիպում–քննարկում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ (ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 12–ին, տեղի է ունեցել հանդիպում–քննարկում, որի շրջանակում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը և կուսակցության երիտասարդ անդամներն ու համակիրներն անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների և ձախողված ֆուտբոլային դիվանագիտության թեմային։

Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ ներկաները հայտնել են իրենց տեսակետները, նկատառումներն ու մտահոգությունները։

Երիտասարդներին հիմնականում հետաքրքրել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռուս–թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը Հայաստանի վրա, ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների ներկայիս ընթացքը, ՀՀ բանակի այժմյան դրությունը, ինչպես նաև հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ձախողումը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը