Քաղաքական

22.07.2016 21:51


Համանախագահները Ալիև–Սարգսյան միջև նոր հանդիպում են նախապատրաստում

Համանախագահները Ալիև–Սարգսյան միջև նոր հանդիպում են նախապատրաստում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման աշխատանքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հաջորդ հանդիպման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակմանը և կշարունակեն Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման աշխատանքները»,-ասել է Ուորլիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը